Հասարակություն 

Ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է օդում և արտակարգ վայրէջք կատարել Իրանում

analitik.am

Թռիչքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, այն շտապ վայրէջք է կատարել Իրանում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Mehr-ին:

Հրդեհը բռնկվել է Գորգան քաղաքից Թեհրան թռչող ինքնաթիռում: Նշվում է, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Վթարային վայրէջքի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ավիաընկերության և ինքնաթիռի անվանումը, ինչպես նաև ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը չի նշվում:

Նույն շարքից