Հայաստան Քաղաքականություն 

Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ. Հայկ Մարտիրոսյան

analitik.am

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Փաստորեն մենք հեղափոխություն էինք անում և մեծ երազներ փայփայում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները ...

Մենք հեղափոխություն էինք անում, որպեսզի դրա արդյունքում` փոխանակ իրական հեղափոխություն տեղի ունենար և նախկինն ու փտածը փոխարինվեր նորով` այսօր Սահմանադրական Դատարանի մի նախագահ հեռացնելու համար կաշառատվության նմանվող և արագ ընդունված վաղաժամ թոշակ-առաջարկ-օրենքի տապալումից հետո գրիչի լուսանկարը դառնար մարդուն պաշտոնից հեռացնելու վերջին գործիքը:

Մենք իջել ենք այնքան, որ այլևս մոռանալով ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն իրականությունների մասին, որոնք լրջագույն մարտահրավերներ են մեզ համար` տրվել ենք գրիչների և դրանց դեպքերի մասին հայտարարմանը, քննարկմանը, ամենաբարձր մակարդակներում մանր պատմությունների տարածմանը:

Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ:

Առավել արագ` քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները ...»:

Նույն շարքից