Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսով վարակված մարդու նոպայի մեջ ցնցումների տեսանյութը

analitik.am

Չինաստանի հիվանդանոցներից մեկում նկարահանել են կորոնավիրուսով վարակված մարդու նոպայի պահը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mirror-ը:

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը ցնցվում, իսկ դիմակով կինը կանգնած է կողքին և պահում է նրա գլուխը: Ինչպես նշվում է հոդվածում, Ուհան քաղաքում, որտեղ տարածվել է վիրուսը, հիվանդանոցները մարդաշատ են, մարդիկ ստիպված են սպասել օգնության:

Տեղի 36-ամյա բնակչուհին Morning Post-ի հետ զրույցում ասել է, որ մեկ շաբաթ փորձել է իր ամուսնուն տեղափոխել հիվանդանոց՝ կորոնավիրուսը ստուգելու համար: Կինը հավելել է, որ ստիպված է եղել կանգնել հիվանդանոցի մոտակայքում՝ անձրևի տակ։

Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երկու հազարը, նրանցից 56-ը մահացել են:

Նույն շարքից