Հասարակություն 

Հայտնաբերվել է Շերեմետևո օդանավակայանում լքված երեխաների մայրը

analitik.am

Իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել Շերեմետևո օդանավակայանում տղամարդու կողմից լքված երկու տղա երեխաների մորը։ Այս մասին հայտարարել է Խաբարովսկի տարածքում գտնվող երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Վիկտորիա Տրեգուբենկոն, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ըստ Տրեգուբենկոյի, կինը տեղյակ չի եղել իրավիճակի մասին և չի ապրել երեխաների հետ: Այժմ նրա հետ աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք, որ տղամարդը, ով Խաբարովսկից թռչել է Մոսկվա, իր երկու որդիներին թողել է Շերեմետևո օդանավակայանում։ Լքված երեխաները 5 և 7 տարեկան են:

Նույն շարքից