Հասարակություն 

Կիմ Չեն Ընը հորեղբոր մահվանից հետո առաջին անգամ հանրության մեջ հայտնվել է հորաքրոջ հետ

analitik.am

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հորեղբոր մահապատժից հետո առաջին անգամ հանրության մեջ հայտնվել է հորաքրոջ՝ Կիմ Խյոն Խիի ընկերակցությամբ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը:

Իր զարմիկի հետ միասին նա մասնակցել է լուսնային Նոր տարվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Հրապարակված լուսանկարում երևում է Կիմ Խյոն Խին, ով նստած է ԿԺԴՀ առաջնորդի կնոջ՝ Լի Սոլ Չժուի կողքին:

Նույն շարքից