Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Քոբի Բրայանթի ուղղաթիռի վթարի մասին

Ուղղաթիռը, որում եղել է 9 մարդ, այդ թվում՝ լեգենդար բասկեյտբոլիստ Կոբի Բրայանթը, վթարից առաջ մեկ քառորդ ժամ պտտվել է օդում: Վթարի մասին մանրամասները հայտնում է The Mirror-ը:

Ուղղաթիռը թռչել է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ըստ ռադարների տվյալների, ուղղաթիռը 15 րոպեում 10 պտույտ է կատարել Գլենդեյլ քաղաքի վրա, ինչից հետո ընկել է Լոս Անջելես քաղաքի կենտրոնից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Կալաբասաս լեռան լանջին:

Հրապարակման համաձայն, նրանք ուղևորվել են բասկեյտբոլի մարզումների: Մարզիկները պարբերաբար օգտագործել են այս տեսակի տրանսպորտային միջոցը՝ «Լեյքերս» ստադիոն հասնելու համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից