Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի վարչապետին «գիտակից ապուշ» են անվանել

Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, Ուկրաինայի տրանսպորտի նախկին նախարար Եվգենի Չերվոնենկոն երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին «գիտակից ապուշ» է անվանել։ Այս մասին հայտնում է Լենտան։

«Մենք գտնվում ենք առանց անցյալի մարդկանց կառավարման ներքո, առանց մասնագիտության, առանց Ուկրաինայի ապագայի պլանների»,-ասել է նա՝ նշելով, որ այդպիսի մարդիկ չունեն գիտելիք ու խիղճ:

Նր խոսքերով, այժմ ուկրաինացիներն ավելի վատ են ապրում, քան Պյոտր Պորոշենկոյի նախագահության օրոք, իսկ կառավարության ղեկավարը «գիտակից ապուշ է՝ առանց կրթության և պատասխանատվության»․ «Նրանք մեզ վերաբերվում են մուրացկանների և ապուշների պես: Եվ դա մեզ ցույց են տալիս ամեն օր»,-եզրափակել է պատգամավորը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից