Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք դա չենք արել Հրայր Թովմասյանին սիրելու կամ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան /Տեսանյութ/

analitik.am

Այսօր Հանրապետական կուսակցության անդամները երկրից երկիր են ընկնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն են ընկնում արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղվեցնող Հրայր Թովմասյանին և անձնական հաշվեհարդար են տեսնում նրա հետ: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդկերպ ցանկանում են վնասել Հայաստանի իմիջը:

Փաշինյանի խոսքերով, 2018 թվականի մայիսից հետո ՀՀ նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեց: Սակայն դրա պատճառը վերջինիս սիրել-չսիրելը չի եղել. «Մենք որոշել էինք հարցերին մոտենալ ինստիտուցիոնալ, իրավական կտրվածքով: Եթե կա պաշտոնյա, ով շատ թե քիչ ընտրվել է, պետք է ոչ թե անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ՝ պետական տրամաբանությամբ: Բանը հասավ նրան, որ ՀՀ առաջին փոխվարչապետը՝ Արարատ Միրզոյանը, արժանանալով քննադատությունների, ասաց, թե չի կարծում, որ Թովմասյանը պետք է հրաժարական տա»:

Վարչապետը նշեց, որ այդ հայտարարության պատճառը Հրայր Թովմասյանի սիրել կամ չսիրելը չի եղել. «Բայց ինչպես նշել էի երեկվա դետալի մեջ, ես փորձել էի ուշադրությունը հրավիրել, որ չնայած այդ հանգամանքին, մեր դիրքորոշումը և անձամբ իմ վերաբերմունքը լիարժեք չի եղել: Կար իրավաբանների և մարդկանց խումբ, ովքեր ինձ դիմել էին ու ասել էին, որ Հրայր Թովմասյաաի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է Սահմանադրական տրամաբանությամբ, սակայն կա նաև այլ հանգամանք՝ կա այլ տեղեկատվություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծքիների հնարավոր չէր լինել: Այս նախնական տեղեկատվությունն ինձ հետաքրքիր թվաց, սակայն ես այն ժամանակ չհանձնարարեցի դրանով զբաղվել: Ես դրա համար ժամանակ չունեի, քանի որ շատ օպերատիվ հարցեր կային իմ սեղանին: Ես այդ ժամանակ այդ տեղեկատվությամբ զբաղվելու ժամանակ չեմ ունեցել»:

«Երբ ժամանակ ունեցա, հրավիրեցի այն մարդանց, ովքեր վերոնշյալ ինֆորմացիան ու վերլուծությունները ներկայացրել էին: Ինձ համար սկզբունքային հարց է, որ ամեն ինչ պետք է լինի օրինական: Երբ ավելի մանրամասն տեղեկացա, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն՝ ես դրանով պետք է զբաղվեմ, թե՝ ոչ: Ընդ որում, մենք ՍԴ անդամներից որևէ մեկի հետ որևէ խնդիր չենք ունեցել»:

 

Նույն շարքից