Տնտեսություն 

Բենզինը թանկացել է

analitik.am

2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4 տոկոս գնաճ, իսկ 2019 թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի, խոշոր կենցաղային սարքերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1 տոկոս, դեղագործական ապրանքների՝ 0.2 տոկոս, վառելանյութի և քսայուղերի՝ 0.3 տոկոս, կահույքի և կահավորանքի, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, ոսկերչական զարդերի՝ 0.4 տոկոս, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահկարասու 0.7 տոկոս գնաճ:

Միաժամանակ, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 1.1 տոկոսով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.3 տոկոսով, գրասենյակային պարագաներինը՝ 0.1 տոկոսով, իսկ հագուստի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.1 տոկոս և 1.8 տոկոս գնաճ:

2019 թ. դեկտեմբերին 2018 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.6 տոկոս և 5.4 տոկոսով, իսկ հունվար-դեկտեմբերին 2018 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 6.7 տոկոս և 3.2 տոկոսով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից