Տեսանյութեր Քաղաքականություն 

Այդ երկուսը թշնամական վերաբերմունք ունեն իմ նկատմամբ ու իրենց կաշին փրկելու համար ամեն ինչ կանեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո ու համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն, և իմ գնահատմամբ, ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Դեռ պետք է հետաքննվի, այդքան որ գնացել եկել են տարբեր տեղեր, ինչո՞ւ են գնացել, ո՞ւմ հետ են հանդիպել: Կարող է պարզվի, որ սա ՀՀ անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»:

Փաշինյանի խոսքերով, ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ ՍԴ-ի դեպքում, իշխանությունները չեն առաջնորդվել «մատներից հոտ քաշելու» սկզբունքով, երբ անօրինական որևէ բան չեն տեսել, քայլեր չենք ձեռնարկել, սակայն, երբ ենթադրյալ կեղծիք են նկատել, գործել են. «Երբ տեսել են, որ մենք սկզբունքային ենք լինելու ու գնալու ենք ինֆորմացիայի հետևից, սկսել են գործել իշխանության դեմ, քաղաքական բնույթի հայտարարություններ են արել»:

Փաշինյանը նշեց, որ այսօրվա ուղիղ եթերում հայտնած ինֆորմացիային՝ իր բոլոր դետալներով տիրապետում է ընդամենը երեք հոգի. «Այդ երեք հոգուց երկուսը, ոչ միայն ընդդիմադիր են, այլ նաև իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, քանի որ նրանց հետ կապված հարցեր կան: Բանն այն է, որ ես միշտ սկզբունքային եմ եղել ու ասել եմ՝ ով ուզում է լինի, պետք է հետաքննություն լինի: Այս ինֆորմացիային տիրապետող երեքից երկուսն իրենց կաշին փրկելու համար, ամեն ինչի կդիմեն ու դիմում են: Այն, ինչի մասին ես Կապանում խոսեցի ակնարկներով, երեկ ու այսօր բացահայտ արտահայտվեց ու ապացուցվեց»:

Փաշինյանի խոսքերով, Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել ՍԴ նախագահ, ինչի համար էլ չի կարող լինել այդ պաշտոնում:

 

Նույն շարքից