Հասարակություն 

Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել /լուսանկար/

analitik.am

Ուղղաթիռի օդաչուն, որում գտնվել է լեգենդար բասկեյտբոլիստ Կոբի Բրայանթը, ծագումով հայ, ամերիկացի Արա Զոբայանն էր։ Այս մասին հայտնում է Fox 5-ը։

Նշվում է, որ Զոբայանին համացանցում բնութագրել են որպես մարդու, ով ուսուցանում էր սկսնակ օդաչուների:

Հիշեցնենք, որ լեգենդար բասկեյտբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է Կալիֆոռնիայում իր անձնական ուղղաթիռի վթարի արդյունքում: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների ուղղաթիռում եղել է ևս երեք մարդ, նրանք նույնպես մահացել են: Բրայանթի կինը՝ Վանեսան, մահացածների թվում չէ: TMZ-ն գրում է, որ գետնին ընկնելուց առաջ ուղղաթիռում հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառը քննվում է:

Նույն շարքից