Հասարակություն 

Իրաքի խորհրդարանը մեկնաբանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծությունը

analitik.am

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծությունը վնաս է հասցնում Իրաքի հեղինակությանն ու ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի ղեկավար Մուհամմեդ ալ-Խալբուսին:

Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատան տարածքում երեք հրթիռ է ընկել՝ նշելով, որ զոհեր չեն եղել:

«Բաղդադի կենտրոնում ԱՄՆ դեսպանատան վրա կրկնվող հրթիռային հարվածներն անընդունելի են: Դա վնասում է Իրաքի հեղինակությանը, թուլացնում է պետությունը, ազդում նրա ինքնիշխանության վրա»,-ասել է Խալբուսին:

Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդալ-Մախդին հայտարարության մեջ գրել է, որ «հրամայել է գտնել և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են ամերիկյան դեսպանատան վրա հրթիռակոծության համար»:

Նույն շարքից