Միջազգային Քաղաքականություն 

Բոլիվիայի ժամանակավոր նախագահը լուծարել է երկրի կառավարությանը

analitik.am

Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անեսը լուծարել է երկրի կառավարությանը և հայտարարել, որ առաջիկայում կներկայացնի նախարարների նոր կաբինետը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բոլիվիայի պետական ​​ռադիոյին և հեռուստատեսությանը։

«Նախագահ Ժանին Անեսը հայց է ներկայացրել նախարարների պաշտոնաթողության համար: Որքան հնարավոր է կարճ ժամկետում նա կհաստատի կառավարության նոր կազմը՝ սահմանված նպատակներին հասնելու համար»,-ասվել է Twitter-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, սեփական նախաձեռնությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի կապի նախարար Ռոքսանա Լիսարագան՝ չհամաձայնելով առաջիկա ընտրություններին մասնակցելու նախագահի որոշման հետ։

 

Նույն շարքից