Հասարակություն 

150 հազարական դրամ՝ առաջին կարգի հաշմանդամ մարտական ընկերներիս. Արշավիր Ղարամյան

analitik.am

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն իր էջում գրում է.

«Հայոց Բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Ասկերանի քաղաքապետ, Ասկերանի շրջանի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանի հետ այսօր հանդիպել եմ շրջանում բնակվող՝ թվով 7 առաջին կարգի հաշմանդամ մարտական ընկերներիս, շնորհավորել տոնի կապակցությամբ և նրանց հանձնել յուրաքանչյուրին 150.000-ական դրամ ֆինանսական աջակցություն:

Հ.Գ. – Ազատամարտիկների միության նախաձեռնությամբ, նախատեսվում է ընդհանուր առմամբ 142 զինվորական հաշմանդամի տրամադրել նշված չափով ֆինանսական աջակցություն»:

Նույն շարքից