Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Աֆղանստանում վթարի ենթարկված ուղևորատար ինքնաթիռի մասին

analitik.am

Նախնական տվյալներով՝ Աֆղանստանում վթարի ենթարկված ուղևորատար ինքնաթիռում եղել է 83 մարդ։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Դեպքի այլ մանրամասները նույնպես անհայտ են: Այս մասին հայտնում է Լենտան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանի արևելքում վթարի է ենթարկվել Ariana ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը։ Դեպքը տեղի է ունեցել Գազնի նահանգի Դեխ Յակ շրջանում։

Նշվում է, որ այդ տարածքը գտնվում է Թալիբանների վերահսկողության տակ։

Տեղի իշխանություններն արդեն դիմել են կառավարության օգնությանը՝ այնտեղ հատուկ ստորաբաժանումներ ուղարկելու համար։

Նույն շարքից