Հասարակություն 

Հայտնի է Քոբի Բրայանթի ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվածների ինքնությունը

analitik.am

Կալիֆոռնիայում վթարի ենթարկված ուղղաթիռում եղել են Քոբի Բրայանթը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանթը, բասկետբոլի մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլի մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։ Այս մասին Twitter-ում գրել է LA Times-ի լրագրող Մայք Դի Ջովանան:

Ուղղաթիռը մեկնել է Թաուզանդ Օքս քաղաքի «Մամբա» մարզական ակումբ, որտեղ պետք է տեղի ունենար բասկետբոլային խաղ:

Հիշեցնենք, որ լեգենդար բասկեյտբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է Կալիֆոռնիայում իր անձնական ուղղաթիռի վթարի արդյունքում։ TMZ-ն գրում է, որ գետնին ընկնելուց առաջ ուղղաթիռում հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառը քննվում է։

Նույն շարքից