Հայաստան Քաղաքականություն 

Երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից. Դավիթ Հարությունյան. news.am

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա շեշտել է, որ այսօր պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ է, այլ պայքարը վարչապետի եւ Սահմանադրության միջեւ է. «Ուղղակի Նիկոլը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը»։

Հարությունյանի խոսքով՝ երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից:

Նույն շարքից