Հասարակություն 

Կոստրոմայում ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել տեղի դպրոցներից մեկում

analitik.am

Կոստրոմայում ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել տեղի դպրոցներից մեկում: Իրավապահները պարզել են երեք դեռահասի ինքնությունը, ովքեր հրաձգության մտահաղացում են ունեցել: Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ իրավապահները ինֆորմացիա են ստացել, որ 15-ամյա տղան սոցկայքի իր էջում արգելված նյութեր է տարածում:

Նշվում է, որ տղան հավաքել է իր նման մտածողների, որոնց հետ լրջորեն քննարկել է հարազատ դպրոցում հրաձգություն կազմակերպելու հարցը:

Աշակերտներն ավտոտնակում նույնիսկ կրակել են պնևմատիկ զենքից, որպեսզի կատարելագործեն իրենց ունակությունները:

Նույն շարքից