Հասարակություն 

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

analitik.am

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Յուրի Իլինը, փոխանցում է Լենտան։

«Այս պահին 6 մարզերում նախատեսվում է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ անցկացնել: Մասամբ, որտեղ կան դժվարություններ, կհայտարարվի արտակարգ իրավիճակ»,-ավելացրել է պաշտոնյան: Խոսքը Ակմոլայի, Արևելյան Ղազախստանի և Պավլոդարի շրջանների մասին:

Մարզերում կազմակերպվել են օպերատիվ շտաբեր, որոնցում ներգրավվել են Ներքին գործերի նախարարության, Ազգային գվարդիայի, պաշտպանության նախարարության և պետական ​​այլ մարմինների ներկայացուցիչներ:

Նույն շարքից