Բարի օր Հասարակություն 

Քոբի Բրայանթի օդաչուն՝ Արա Զոբայանը, վերջին պահին կարողացել է իսկական հրաշք գործել /լուսանկար/

analitik.am

Ամերիկյան լրատվամիջոցները շարունակում են մանրամասներ հայտնել ուղղաթիռի վթարից, ինչի արդյունքում մահացավ լեգենդար բասկեյտբոլիստ Քոբի Բրայանթը:

WFAA-ն հայտնում է, որ ավիավթարի զոհերի թիվը կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել, եթե օդաչու Արա Զոբայանը չկարողանար ճիշտ կողմնորոշվել բարդագույն իրավիճակում:

Բանն այն է, որ Արային հաջողվել է արդեն ընկնող ուղղաթիռը վերջին պահին հեռացնել Գլենդելի բնակելի թաղամասերից:

Նախնական տեղեկություններով, ավիավթարի պատճառը մառախուղն է:

Նույն շարքից