ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է «դարի գործարքի» ժամկետի մասին, որը պետք է միավորի Իսրայելին և Պաղեստինին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարությունում իրազեկ աղբյուրին։
«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար դուք ունեք 6 շաբաթ»,-Թրամփի խոսքերը մեջբերել է աղբյուրը։ Այսպիսի խոսքերով, նա, իբր, դիմել է Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուին և մարտի 2-ի ընտրություններին նրա մրցակցին, «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցին: