Հասարակություն 

Գիտե՞ք սա ինչ է նշանակում, եթե թարգմանենք Նիկոլի «մանիպուլերենից» մարդկային լեզվի. Վրթանեսյան

analitik.am

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.

«Մինչ բոլորը Նիկոլի սարքած գրչաղալմաղալի վրա էին սևեռված, լայվի ժամանակ նա այսպիսի բան ասաց. «Այսօր առավոտից աշխատում եմ տնտեսական մի քանի հարցերի համար, շատ շատ շատ լավ լուրեր ունենք, հուսամ կոռումպացվածներին չի հաջողվի կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը»։

Գիտե՞ք սա ինչ է նշանակում, եթե թարգմանենք Նիկոլի «մանիպուլերենից» մարդկային լեզվի։

«Տնտեսական հեղափոխությունը մի տեսակ չի ստացվում, մեր ստերն էլ արդեն հալած յուղի տեղ չեն անցնում, բայց ոչինչ, այդ չստացվելը կբարդենք նախկինների գլխին»։

#sutNikol
#գրիչըԹարսԲուսնեց»:

 

Նույն շարքից