Հասարակություն 

Թագավորական ընտանիքը որոշել է վերադարձնել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

analitik.am

Արքայազն Չարլզը և նրա որդին՝ Ուիլյամը որոշել են Մեծ Բրիտանիա վերադարձնել Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Այս մասին հաղորդում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Արքայազն Հարիի հայրը՝ Չարլզը և նրա եղբայրը՝ Ուիլյամը նշել են, որ թագավորական ընտանիքը պատրաստ է տրամադրել նրանց Մեծ Բրիտանիայում ապրելու հարմարավետ պայմաններ, որտեղ լուսանկարիչները չեն խանգարի նրանց․ «Պալատը խիստ անհանգստացած է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ճակատագրով»,-ասել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած անանուն զրուցակիցը՝ նշելով, որ քննարկվում է գործողությունների պլանը՝ եթե զույգը ցանկանա վերադառնալ:

Նույն շարքից