Հասարակություն 

Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը

Աֆղանստանում վթարի ենթարկված ուղևորատար ինքնաթիռը թռչել է Հնդկաստան: Այս մասին հայտնում է Ariana News-ը Twitter-ի իր էջում։

Հրապարակման համաձայն, Ariana ավիաընկերության ինքնաթիռը թռչել է Աֆղանստանի արևմտյան Գերատ քաղաքից և ուղևորվել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի: Նշվում է, որ օդանավում եղել է 110 մարդ, ոչ թե 83:

Khaama Press-ն իր հերթին գրում է, որ ինքնաթիռը հնարավոր է ուղևորվելիս է եղել Քաբուլ: Սակայն FlightRadar պորտալի ներկայացուցիչները, ովքեր վերահսկում են թռիչքները, նշել են, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Գազնի նահանգապետի ներկայացուցիչ Արեֆ Նուրին ասել է, որ ինքնաթիռը բռնկվել է ընկնելուց հետո։ Տեղացիները փորձում են մարել հրդեհը, փոխանցում է Dawn-ը: Միևնույն ժամանակ, նա ասել է, թե մինչև վերջ պարզ չէ՝ օդանավը քաղաքացիական է, թե ռազմական:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից