Հասարակություն 

Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ ՄԻՊ արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսևորումներին. Թաթոյան

Ողջունելի է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը և խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ ֆեյսբուքյան իր էջում գրում է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հատուկ կարևորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։

Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երևույթ է, առավել ևս եթե հարցը վերաբերում երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ։

Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսևորումներին։ Նման երևույթները բացարձակ անթույլատրելի են, առավել ևս որ մեր դիտարկմամբ՝ հաճախ դա արվում է այնպես, որ վիրավորանք հասցվի Վարչապետի դստերը՝ թիրախավորելով նրա սեռը և տարիքը։

Նման երևույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները և վտանգում են համերաշխությունը մեր հասարակությունում»,-նշում է նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից