Գլխավոր Հասարակություն 

Ոստիկանապետի ԺՊ-ն այն մասին, թե ինչու է հենց ինքը բանակցել «Էրեբունի Պլազա» ներխուժած երիտասարդի հետ

analitik.am

ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը պնդում է, որ տեղյակ չէ «Էրեբունի Պլազայում» կրակոցների գործով նախաքննության մանրամասներին. «Ամենակարևորն այն է, որ այդ պահին եղած կարևորագույն խնդիրը լուծվեց անարյուն»:

Հարցին՝ արդյո՞ք Արթուր Թորոսյանն իրեն ասել է, թե ինչու է նման քայլի գնացել, Սարգսյանը խնդրեց նախաքննական մարմնի հետ աշխատել. «Հետագայում նրանք թույլատրելիի սահմաններում տեղեկատվություն կտրամադրեն»:

«Ես գիտեմ, որ մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը բարեհաջող կատարվեց»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հենց ինքը գնացել բանակցության, մի՞թե մասնագետ չի եղել, Ոստիկանապետի ԺՊ-ն նշեց, որ իրավիճակից բխող գործողություններ երբեմն լինում են. «Այդ պահին ստացվեց այդպես»:

Սարգսյանի խոսքերով, քանի որ ինքն այդ պահին այնտեղ է գտնվել, չէր կարող թողնել, որ մեկ ուրիշը բանակցություններ վարի:

 

Նույն շարքից