Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Ուկրաինայում կորոնավիրուսի դեպք է գրանցվել

analitik.am

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հաստատվել է կորոնավիրուսի մեկ դեպքի մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Obozrevatel-ին:

Նման արդյունքներ է ցույց տվել «Ուկրաինայի առողջապահության նախարարության Կիևի քաղաքային լաբորատոր կենտրոն» պետական ​​հիմնարկի ուսումնասիրությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում հետազոտվել են ավելի քան 100 հիվանդներ, ովքեր ունեն վարակիչ հիվանդության ախտանիշներ: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 80-ի, բոլորն էլ Չինաստանի բնակիչներ են: Բացի Չինաստանից, վարակման դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում և Միացյալ Նահանգներում: Վիրուսը փոխանցվում է անձից այլ անձ: Դրա ախտանիշերն են՝ հոգնածությունը, բարձր ջերմությունը և հազը:

Նույն շարքից