Գլխավոր Տնտեսություն 

Ղազախստանում նոր որոշում են կայացրել Հայաստանից ներկրվող ավտոմեքենաների վերաբերյալ

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն:

Հաշվառման կանգնող ավտոմեքենաները կստանան դեղին համարանիշ՝ գրանցման վայրի մասին վկայող թվի փոխարեն 18 թվով:

Ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Այդ ժամանակ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է կողմնորոշվեն՝ կամ մշտական հաշվառման են կանգնեցնում ավտոմեքենան, կամ դուրս բերում երկրի սահմաններից:

Երկրի ներքին գործերի նախարարի տեղակալի խոսքերով, որոշումը թույլ կտա վերահսկողություն սահմանել ավտոմեքենաների ներկրման վրա և դյուրացնել հաշվառումը: Եթե քաղաքացիները չկարողանան 1 տարվա ընթացքում հաշվառման կանգնեցնել ավտոմեքենաները, ստիպված կլինեն դուրս բերել դրանք երկրից:

Հունվարին Ղազախստանի ոստիկանությունն արգելել էր ավտոմեքենաները վարել արտասահմանյան պետհամարանիշով, քանի որ նման ավտոմեքենաների կողմից խախտումների դեպքում դժվարությունների էին առաջանում տուգանելու մասով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից