Հասարակություն Տեսանյութեր 

Հաղորդավարուհին Բրայանթի մահվան մասին խոսելիս ասել է «նեգրեր» և զայրացրել երկրպագուներին /Տեսանյութ/

analitik.am

Ամերիկյան առաջատար MSNBC հեռուստաընկերության հաղորդավարուհի Էլիսոն Մորիսը սխալ է արտահայտվել «Լոս Անջելես Լեյքերս» բասկեյտբոլային ակումբի անունն արտաբերելիս, երբ խոսել է Քոբի Բրայանթի մահվան մասին: Երկրպագուները լսել են, որ «Լեյքերս» բառի փոխարեն նա ասել է «նեգրեր»: Այս մասին հայտնում է Լենտան։

Մորիսը սխալ է արտահայտվել, ինչից հետո ուղղել է իր խոսքը, սակայն, ըստ Բրայանթի երկրպագուների, նման սխալը չի կարող պատահական լինել: Զայրացած երկրպագուները պահանջել են աշխատանքից հեռացնել հեռուստաալիքի աշխատակցին, համապատասխան միջնորդությունը հայտնվել է Change.org կայքում: Ներկայումս այն ստորագրել են ավելի քան 11 հազար մարդ:

Մորիսը ներողություն է խնդրել է, սակայն ավելացրել, որ չի արտասանել այդ բառը։ Նրա խոսքերով սխալը տեղի է ունեցել բասկեյտբոլի տարբեր թիմերի անունները շփոթելու արդյունքում․ «Ես նման բան չեմ ասել և երբեք ռասիստական ​​բառ չէի ասի»,-ասել է նա:

Նույն շարքից