Հասարակություն Տեսանյութեր 

Մուհամմեդ Ալիի 18-ամյա թոռը ցանկություն է հայտնել մենամարտ ունենալ Չեչնիայում

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի թոռը՝ Նիկո Ալին, ասել է, որ կցանկանար մենամարտել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Այս մասին հայտնում է Լենտան։

18-ամյա Նիկոն նշել է, որ մինչև տարեվերջ կանցնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի և հույս ունի մենամարտ ունենալ Չեչնիայում:

Ընտանիքի անդամները տեսաուղերձ են նկարահանել, որում բռնցքամարտիկի մայրը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին՝ հոր պատվին մայրաքաղաքում փողոցներից մեկը վերանվանելու համար: Նա նաև ցանկություն է հայտնել այցելել Ռուսաստան և ծանոթանալ երկրի պատմությանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից