Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը կարող էր դառնալ ամենաուժեղ քաղաքական թիմի անդամը, բայց բաց թողեց հնարավորությունը. Ալեն Սիմոնյան

Ազատության հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Արթուր Վանեցյանը երբևիցե դժգոհել է գործող իշխանություններից, նշել է, որ մտքերի փոխանակություն մշտապես եղել է. «Մշտապես եղել է իմ զարմանքը: Նախ այդ խոսակցություններին լուրջ չէի վերաբերվում, բայց հետագայում հասկացա, որ տեղի էր ունենում այն, ինչի մասին հիմա խոսվում է, այն որ քաղաքական դաշտ մտնելու փաստացի հավակնություն կա: Ցավով եմ վերաբերվում, քանի որ պարոն Վանեցյանն ամենաուժեղ քաղաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած հիբրիդային հեղաշրջման մասով Սիմոնյանը նշել է, որ դեռ շատ անուններ կհնչեն, միգուցե՝ զարմանալի. «Բայց վստահեցնում եմ, որ բոլոր փորձերը ջախջախվելու են, քանի որ Հայաստանում նրանք ունեն միայն մեկ գործիք՝ փողը: Չի ստացվելու Հայաստանում փողով իշխանություն վերցնել: Փողով գնված բանախոսներին ՀՀ քաղաքացին չի ներելու»:

Սիմոնյանը նաև հաստատել է այն, որ ժամանակին ինքն է առաջարկել Արթուր Վանեցյանի թեկնածությունը. «Բայց որոշումը կայացրել է վարչապետը»:

ԱԺ փոխնախագահը չի զղջում, սակայն ցավում է, որ հիմա այս իրավիճակը կա։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից