Հասարակություն 

Թալիբանը ստանձնել է Աֆղանստանում ամերիկյան օդանավը խոցելու պատասխանատվությունը

analitik.am

Աֆղանական ծայրահեղական Թալիբան խմբավորումը ստանձնել է Աֆղանստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը խոցելու պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:

Նրանց խոսքերով ինքնաթիռում եղել են ամերիկյան զորքեր, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ: Նրանք բոլորը, ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմը մահացել են գրոհայինների հարձակման արդյունքում:

Ավելի վաղ՝ վթարի վայրից տեսանյութ էր հրապարակվել, որում պարզել էին, որ ինքնաթիռը USAF E-11A BACN է, որն օգտագործվում է որպես լեռնային տեղանքով օդային հաղորդակցման հանգույց: Հաղորդվում էր նաև, որ նա ընկել է թալիբների կողմից վերահսկվող տարածքում, ուստի ՆԱՏՕ-ի փորձագետները չեն կարող այնտեղ հայտնվել:

Գազնի նահագի նահանգապետ Վախիդուլլա Կալիմզայը հայտարարել էր, որ Աֆղանստանում ոչ մի ուղևորատար ինքնաթիռ վթարի չի ենթարկվել: Նա չի ժխտել աղետի փաստը, սակայն ասել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը քաղաքացիական չէր կարող լինել: Անդրադառնալով տեղի բնակիչների հաղորդագրություններին՝ Կալիմզայն ասել է, որ օդաչուն, ով պարզվել է օտարերկրյա քաղաքացի է, դուրս է բերվել այրված ինքնաթիռից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գազնի նահանգում վթարի է ենթարկվել «Ariana» աֆղանական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռը, որը թռչել է Հնդկաստան: Ավիաընկերությունը հերքել է այս հայտարարությունը:

Նույն շարքից