Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսից զոհվածների թիվը հասել է 100-ի

analitik.am

Չինաստանում, Հուբեյ նահանգում բռնկված կորոնավիրուսից զոհվածների թիվը հասել է 100-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ընդհանուր առմամբ մարզում նոր վիրուսով վարակվել է 2,714 մարդ, որից 100-ը մահացել են: Անցած օրվա ընթացքում հաստատվել է 1291 նոր վարակի դեպք: Ամբողջ երկրում 2019 թվականին կորոնավիրուսի զոհ է դարձել 106 մարդ:

Ավելի վաղ չինացի համաճարակաբաններին հաջողվել էր պարզել, որ կորոնավիրուսի աղբյուրը միսն է, որը վաճառվել է Ուհանի շուկայում: Հունվարի վերջին լրատվամիջոցներում հայտնվեցին այս վայրի լուսանկարները: Համաճարակի սկսվելուց ի վեր տեղի իշխանությունները փակել են շուկան:

Նույն շարքից