Կորոնավիրուս Հասարակություն 

Գերմանիայում կորոնավիրուսի մեկ դեպք է գրանցվել

analitik.am

Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի մեկ դեպք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական Բավարիայի դաշնային նահանգի առողջապահության նախարարությանը:

Վիրուսը հայտնաբերվել է Սթարնբերգի շրջանում ապրող տղամարդու մոտ: Հիվանդը մեկուսացվել է և գտնվում է հսկողության տակ, նշվում է բաժանմունքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում հետազոտվել են ավելի քան 100 հիվանդներ, ովքեր ունեն վարակիչ հիվանդության ախտանիշներ: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Նույն շարքից