Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են «դարի գործարքը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համատեղ հանդիպման ընթացքում քննարկել են այսպես կոչված «դարի գործարքը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկու ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում Թրամփի կարգավորման ծրագիրը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Բացի այդ, Ամերիկայի նախագահը հանդիպել է նաև Նեթանյահուի քաղաքական հակառակորդ Բենի Գանցի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը 6 շաբաթ ժամանակ է տվել Իսրայելին` Պաղեստինի հետ հաշտեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից