Հասարակություն 

12 օրենքով գող, որոնք հայտնվել են ԱԱԾ ցուցակում. Ովքեր են նրանք

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել։

Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես՝ Զապը, Սամվելիկը, Օշականցի Գևորիկը, Ալոն, Ժիրոն և այլք։ Սակայն այս ցուցակում է հայտնվել նաև մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, բայց հեղինակություններ են, օրինակ՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը։

Մյուս ցուցակը, որտեղ քրեական հեղինակություններն են, ավելի մեծ է և գունեղ։ Ներառված են Հայաստանի «ավտարիտետները»՝ ըստ հիերարխիայի։ Արդեն գրել ենք, որ թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից, իսկ ովքեր չեն կարող մեկնել արտերկիր, տեղափոխվում են Արցախ։ «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Անդրանիկ Սողոյանն է՝ Զապը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից