Հասարակություն 

Աֆղանստանում կործանված ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ զինված ուժերին․ Տեղեկությունը հաստատվել է

analitik.am

Ինքնաթիռը, որը կործանվել է Աֆղանստանի տարածքում, իսկապես պատկանել է ԱՄՆ զինված ուժերին: Այս մասին Reuters-ի հետ զրույցում խոստովանել է անանուն ԱՄՆ պաշտոնյան:

Աղբյուրը հայտնել է, որ մինչ այժմ որևէ ապացույց չի հայտնաբերվել, որ ինքնաթիռը կործանվել է հակառակորդի գործողությունների պատճառով: Միևնույն ժամանակ, պաշտոնյան ավելացրել է, որ ինքնաթիռում տասից պակաս մարդ է եղել: Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել կորուստների մասին տեղեկությունները:

Ավելի վաղ աֆղանական ծայրահեղական Թալիբան խմբավորումը ստանձնել է Աֆղանստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը խոցելու պատասխանատվությունը։

Նույն շարքից