Հասարակություն 

Կապանում ասուլիսի ժամանակ բուհերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատահական չէր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել․ օրակարգում  բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հարցն է։ Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրելի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել։

Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, և քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, և ըստ այդմ՝ ընտրությունները նախանշված ժամկետում չեն կայանա։

Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչև կրթական համակարգը բարեփոխեն և ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից