Տեսանյութեր Քաղաքականություն 

Գործադիրն ու օրենսդիրը քայլեր կձեռնարկեն, որպեսզի Սահմանադրական դատարանի ճգնաժամին լուծում տան․ Արմեն Գրիգորյան

analitik.am

Լուծումների մասին երեկ վարչապետը խոսել է: Կարծում եմ, որ գործադիրն ու օրենսդիրը քայլեր կձեռնարկեն, որպեսզի Սահմանադրական դատարանի ճգնաժամին լուծում տան: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքերով, իրավիճակի լուծման մասին ցանկացած քայլի վերաբերյալ հանրությանը տեղյակ կպահվի. «Քննարկումներն ընթանում են: Գիտեք, որ քայլեր արդեն եղել են: Վաղ թոշակի մասին օրենքը և նաև ԱԺ-ի ձեռնարկած քայլերը նպատակ ունեն լուծել ճգնաժամը: Սակայն քանի դեռ լուծումը չկա, քայլերը շարունակվելու են: Իսկ Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհը լինել»:

Նույն շարքից