Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյան

Ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով այն, թե ինքն ասել է, որ Հայաստանում հեղաշրջման փորձ է եղել:

«Այստեղ Էթիկայի կարևոր սկզբունքներ կան: Եթե մարդը բառը չի օգտագործել, պետք չէ այն վերագրել իրեն»,-ասաց նա:

Գրիգորյանը խոսեց նաև Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, որ Արթուր Վանեցյանը դավաճանել է այդ թվում նաև իրեն: Նա նշեց, որ հայտարարությանը դեռ ծանոթ չէ, կկարողանա խոսել, երբ ծանոթանա:

Վանեցյանի վերաբերյալ հարցերին Գրիգորյանը չպատասխանեց՝ նշելով, որ վարչապետը թեմայի մասին խոսել է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից