Ռազմական Տեսանյութեր 

Ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց մեր բանակի կարողությունները տասնյակ տոկոսներով ավելացել են. Դավիթ Տոնոյան

analitik.am

Մեր սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք Զինված ուժերին անհրաժեշտ են իրենց խնդիրները կատարելու համար, ավելացված են: Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց ասեմ, որ մեր կարողությունները տասնյակ տոկոսներով ավելացել են: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգին, Տոնոյանը նշեց, որ զորամասերի մոտավորապես 40 տոկոսում նոր ձևաչափով են ապահովվում սննդով: Ամեն ինչ արվում է այս տարի 100 տոկոսով ապահովման համար. «Փորձնական ծրագիրը հաջողվաած է, նույնիսկ անսպասելի հաջողված»:

Տոնոյանը խոսեց նաև ՍՈւ-30-ների հաջորդ խմբաքանակի՝ Հայաստան հասնելու ժամկետների մասին՝ նշելով, որ դա շուտով տեղի կունենա:

Հարցին, թե ինչ պետք է ակնկալել 2020 թվականին, նախարարն ասաց, որ բանակը լինելու է առավել քան ուժեղ:

Նույն շարքից