Ռազմական Տեսանյութեր 

Սահմանին իրավիճակն այս պահին կայուն է. Դավիթ Տոնոյան

analitik.am

Սահմանին իրավիճակն այս պահին կայուն է: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանը խոսեց նաև օրեր առաջ վիրավորված ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ վիրահատությունից հետո նա գտնվում է վերահսկողության ներքո. «Ծանր կայուն է»:

Նախարարի խոսքերով, բանակում յուրաքանչյուր միջադեպից անմիջապես հետո ծառայողական քննություն է սկսվում. «Բայց դա զուգորդվում է նախաքննության գործընթացով: Ավելին չեմ կարող ասել»:

Միջադեպերի արդյունքում հրամանատարական կազմը կարգապահական տույժերի է ենթարկվում. «Իսկ ինչ վերաբերում է մեղավորությանը, դա արդեն նախաքննության հարցն է»:

Նույն շարքից