Բարի օր Հասարակություն 

Նոր որոշում է կայացվել. Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատ ծակել. Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը: Հարևաններից մեկն արդեն իսկ մերժել է խնդրանք-պահանջ-առաջարկը:

Շենքի բնակիչները նաև նեքին որոշում են կայացրել՝ ով համաձայնվի նման ստոր ծառայություն մատուցել, բարձրահարկի ողջ բնակիչների կողմից այլևս երբեք բարևի չի արժանանալու:

Դատական իշխանության առաջին դեմքի դեմ նման քայլն անհետևանք մնալ չի կարող: Ոչինչ չի մոռացվում, ոչ մեկ չի մոռացվում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից