Նյու Յորքում անցորդները բարձրացրել են ավտոմեքենան, որպեսզի փրկեն դրա տակ հայտնված կնոջ կյանքը: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ավելի քան 10 մարդ միասին կարողացել են բարձրացնել ավտոմեքենան և դուրս բերել տուժածին:
Տուժած կնոջ առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում, սակայն այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները, նրա գիտակցությունը տեղն է եղել, նա օգտվել է հեռախոսից: