Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես է վագրը հարձակվում գյուղի բնակիչների վրա /Տեսանյութ/

analitik.am

Հնդկական Մախարաշտրա նահանգում վագրը ներխուժել է գյուղ և վիրավորվել մի քանի մարդու: Ականատեսի կողմից նկարահանված կադրերը հրապարակել է Newsflare-ը:

Գիշատիչը նկատվել է գյուղում շաբաթ օրը՝ հունվարի 25-ին: Մոտակայքում մարդիկ են հավաքվել, ովքեր փորձել են դուրս հանել նրան դաշտից: Վագրը հարձակվել է մարդկանց վրա և վիրավորել առնվազն երեք հոգու, այնուհետև անհետացել:

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած անտառային ծառայության աշխատակիցները փորձել են բռնել կենդանուն, սակայն դա նրանց չի հաջողվել: Տեղացիները պնդել են, որ հարձակումից առաջ վագրն ութ օր պտտվել է գյուղի շուրջը:

 

 

 

 

Նույն շարքից