Իրավական 

Բալիում Ռուսաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել կանեփ աճեցնելու համար

analitik.am

Բալիի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի երկու քաղաքացու՝ կանեփ աճեցնելու համար: Այս մասին հայտնում է SindoNews-ը:

31-ամյա Յուրի Չեռնովը և 27-ամյա Միշել Կվառացխելիան կանեփ են աճեցրել տան մեջ, որը վարձակալել են հատուկ դրա համար: Ոստիկանները երկու շաբաթ հսկել են կասկածյալների բնակարանը, ինչպես նաև նրանց տեղաշարժը:

Ռուսաստանցիների տանը խուզարկության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 710 գրամ մարիխուանա և բույսերի սերմերով լցված 14 տարա: Բացի այդ, հայտնաբերվել է երկու էլեկտրոնային կշեռք, ուլտրամանուշակագույն լամպեր, ֆիլտրեր, օդափոխիչներ, ջերմաչափեր, ոռոգման սարքեր և բույսերն աճեցնելու համար նախատեսված այլ իրեր:

Այս պահին նրանք գտնվում են կալանքի տակ: Ըստ տեղի օրենքների՝ նրանց սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում և մոտ 36,8 միլիոն ռուբլի տուգանք։

Նույն շարքից