Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանության հեռախոսն անջատված է, ԱԱԾ-ից չեն պատասխանում. Որ մարմինն է բերման ենթարկել Նարեկ Մալյանին

analitik.am

 

 

Քիչ առաջ Միհրան Հակոբյանը տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ դիմակավորված անձինք առևանգել են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

Analitik.am-ը փորձեց ոստիկանությունից ճշտել՝ արդյո՞ք կապ ունեն միջադեպի հետ: Սակայն ոստիկանության մամուլի ծառայության հեռախոսահամարն անջատված է, իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չի պատասխանում զանգերին:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, որը հնարավոր է կապ ունի տեղի ունեցածի հետ, ապա այնտեղից ևս հեռախոսազանգերին չեն պատասխանում:

 

 

Նույն շարքից