Իրավական Տեսանյութեր 

Մալյանին իրավաբանական օգնություն կցուցաբերի Ռուբեն Մելիքյանը, սակայն նրան թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս հետ

Որևէ բան այս մասին չգիտեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին:

«Ես՝ որպես փաստաբան, ձեր ներկայությամբ փորձեցի մուտք գործել Մալյանի մոտ: Նաև կապ եմ հաստատել նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, ով առաջարկեց մինչ իր գալը նախնական, սկզբնական իրավաբանական օգնություն տրամադրել: Ուզում ենք արձանագրել, որ 14:35-ի դրությամբ փաստաբանը ներկայացել է ոստիկանություն, սակայն այս պահի դրությամբ ինձ դեռ հնարավորություն չեն տվել բարձրանալ հանրային գործիչ Նարեկ Մալյանի մոտ»,-ասաց Մելիքյանը, ում խոսքերով, մի քանի րոպե էլ կսպասեն, հետո կարձանագրեն խախտումը:

Մելիքյանը չգիտի, թե ինչու են բերման ենթարկել Մալյանին. «Ես կարծում եմ, որ պատճառը կապ չունի քրեական օրենսգրքի հետ: Պատճառն ամենայն հավանականությամբ քաղաքական է՝ հաշվի առնելով Մալյանի գործունեությունն ու վերջին իրադարձությունները»:

Մինչ Տիգրան Աթանեսյանի Հայաստան գալը, Մալյանին պաշտպանի ծառայություն կմտուցի հենց Մելիքյանը. «Ամեն րոպեն, որ մեզ թույլ չեն տալիս մուտք գործել, խախտում է: Բայց մենք կսպասենք»:

Մելիքյանը չգիտի, թե ինչ է սա, սակայն 3 ժամ հետո կամ պետք է ձերբակալության մասին որոշում լինի, կամ անձին պետք է ազատ արձակեն:

Հարկ է նշել, որ Մալյանին թույլ չեն տվել իրեն բերման ենթարկելու մասին տեղյակ պահել իր պաշտպան Տիգրան Աթանեսյանին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից