Իրավական Տեսանյութեր 

Մալյանին թույլ չեն տվել տեղեկացնել իրեն ազատությունից զրկելու մասին իր փաստաբանին

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Նա հիմա 6-րդ վարչությունում է: Քանի որ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը Հայաստանում չէ, վերջինիս խնդրանքով, Մալյանին նախնական իրավաբանական ծառայություն պետք է մատուցի Ռուբեն Մելիքյանը, ում դեռ թույլ չեն տալիս հանդիպել Մալյանի հետ:

«Կարող ենք արձանագրել, որ առնվազն 10 րոպե խախտում են Մալյանի փաստաբանի իրավունքը: Զեկուցվել է, որ փաստաբան է ներկայացել, սակայն այս պահին դեռ որևէ արձագանք չկա: Սա արդեն խախտում է, ինչը կարող ենք հստակ արձանագրել: ՀՀ-ում տարիներ ի վեր շատ մարդկանց աշխատանքի շնորհիվ այս իրավունքն ապահովվել է, փաստաբանների առջև դռներ չեն փակվել: Սա հստակ իրավունք է, որն ամրագրված է»,-ասաց Մելիքյանը:

Մելիքյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, կարելի է որպես խախտում արձանագրել նաև այն, որ Մալյանին թույլ չեն տվել տեղեկացնել իրեն ազատությունից զրկելու մասին իր փաստաբանին. «Աթանեսյանն ասաց, որ տեղյակ չի եղել»:

Այս պահին Մալյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ. «Յուրաքանչյուր րոպե մենք կարող ենք ավելի մեծ հավանականությամբ պնդել գերակշիռ քաղաքական էլեմենտի մասին»:

 

 

Նույն շարքից