Հասարակություն Տեսանյութեր 

Դասալիք Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում բանակին տարիներով ծառայած Նարեկ Մալյանից. Նարեկ Սամսոնյան

analitik.am

Ես իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ բոլորս տեսել ենք, թե ինչ ձևով են նրան բերման ենթարկել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին. «Դա ընդամենն արվել է նրա համար, որ գետնին պառկած նկարեն: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս գիտենք պատճառը»:

Սամսոնյանը մեղմ ասած ծիծաղելի համարեց ոստիկանության հայտարարությունը, որ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. «Եկեք մի խորհրդանշական բան ֆիքսենք: Նիկոլ Փաշինյանը լինելով բանակից խուսափած, մեծամասամբ կառավարության դասալիք ղեկավար, Բանակի օրով այսպիսի մասկի շոու է սարքել բանակում երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ: Սա ամենախորհրդանշական երևույթն է»:

Սամսոնյանը սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է համարում՝ դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն: «Եկեք հիշենք, թե երեկ ինչ է արել Նարեկ Մալյանը: Նրա հայտարարությունն ուղղակի մերկացնում էր ՀՀ ԱԽ քարտուղարի հիբրիդային պատերազմն՝ ընդդեմ Ռուսաստանի: Նա հրապարակել էր մի հատված, որը ԱԽՔ-ը հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»,-ասաց Սամսոնյանը, ում տեղեկություններով, բերման են ենթարկել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանին, կարող է նույնը լինել նաև իր հետ․ «Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»:

«Ես երեկ գրել էի սպառնալիքների մասին, որոնք նոր իշխանության ժամանակ օլիգարխ դարձած մարդկանցից են գալիս: ՀՀ ոստիկանությունը ոստիկանապետի գլխավորությամբ ամբողջությամբ բարոյալքված մարմին է: Նրանք տեռորիստներին ընդունում են իրենց աշխատասենյակում, մյուս տեռոսրիստին ծառայողական մեքենայով տանում են ոստիկանություն, միգուցե նույնիսկ թեյ են ըմպել: Իսկ իրենց համակարգի մասնիկ եղած մարդուն այս լկտի ձևով բերման են ենթարկում: Ես վստահ եմ, որ համակարգում կան պատվարժան մարդիկ, ովքեր սրա հետ չեն համակերպվելու»:

Սամսոնյանի խոսքերով, Հայաստանում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դարձել են Նիկոլ Փաշինյաի ոքի տակի շորը. «Ես մի քիչ էլ վատ եմ զգում, որ ինձ բերման չեն ենթարկում: Այս պայմաններում արդեն ամոթ է նստած չլինելը, հո մենք տեռորիստ չենք, որ ազատության մեջ մնանք»:

Նույն շարքից